National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2023
Փոփոխություններ եւ լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախաձեռնությունները
1 / 5

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումն ընդունելու արդյունքում ՀՀ-ում տեսալսողական մեդիայի սպառողները կկարողանան օգտվել հեռարձակվող ծրագերի նույնական հերթականությունից եւ հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել է մեկ առաջարկ. ընդառաջելով մարզային ցանցային օպերատորներին` հերթականության ցանկից հանվել են «հեղինակազորված հեռարձակողների տեսալսողական ծրագրերը»: Ըստ հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի` վերջիններիս տեխնիկական հնարավորությունները երբեմն բավարար չեն, որպեսզի իրենց ցանցում ներառվեն շատ ալիքներ, ինչը ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացնում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը դիտարկելու եւ դրա արդյունքում հեռարձակողների իրավունքները եւ տնտեսվարման ռիսկերը նվազեցնելու հիմքերը սահմանելով: Արդյունքում հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաեւ կնվազեցվի տնտեսվարողների գործունեության ֆինանսական  կորուստները` մինչեւ նոր մրցույթի կայացումը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել են խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am